Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին. Ձեզ թվում է՝ ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ ՀՀ քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն168.am-ը գրում է.

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ խորհրդարանական ամբիոնից անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանութան ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Անակնկալ չէ, հարցս ուղղված է Արմեն Աշոտյանին՝ որպես ԿԳ նախարար, որպես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունն էր, որը վերածվեց խայտառակ սկանդալի:

Խուլիգանական մի խումբ կատարեց Քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն, այսինքն՝ խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը: Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին այդ երիտասարդներին, մենք իմանում ենք, որ այդ երիտասարդները Հայաստանի երիտասարդական հիմադրամի կողմից պարգևատրվում են լավագույն ուսանողական մարմնի տարեկան տիտղոսով, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը: Որպես հետևանք, երևի, պարգևատրումներից ոգևորված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է ծեծկռտուք ու միջադեպ հրահրում»,- հայտարարեց նա:

Ն. Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ: Նա նշեց, թե իր  տպավորությամբ Ա. Աշոտյանը կրթության համակարգում ձևավորել է Հանրապետական խմբակներ և քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործադրում է՝ բուհերը վերահսկողության տակ պահելու համար:

«Ձեզ ի՞նչ ա թվում, Ձեզ թվում է, Ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ Հայաստանի քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կան ու եթե այդպես շարունակեք, Դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից: Ու էս անգամ բոլորովին ուրիշ արդյունքով»,- նախազգուշացրեց ՀԱԿ պատգամավորը:

Ի պատասխան Արմեն Աշոտյանը նախ ասաց. «Վերջապես մենք հանդիպեցինք: Ինչպես ես հիշում եմ, դեռևս անցյալ քառօրյային քիչ պակաս բոցաշունչ, հռետորական   հարցադրումներով, երբ այս հարցը կրկին արծարծել էիք: Կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում պետք է ուրիշ տոնով խոսել, որովհետև կրթության համակարգը չի ներում չափից ավելի մեծ հռետորաբանություն, անգամ եթե դրա կարիքը կա՝ հաշվի առնելով, որ Մարտի մեկի նախաշեմին երկու ճամբարների որոշակի պայքար է գնում՝ ով ավելի շատ մարդ կհավաքի՝ Ազատության հրապարա՞կը, թե՞ Դուք՝ Մյասնիկյանի հրապարակում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել