Իմ կյանքում մարիխուանա չեմ տեսել, ոնց կարող էի որդուս հանդեպ ուշադիր լինել, եթե այդ ճանապարհը չեմ անցել. Յուրի ՎարդանյանYerkir.am-ը գրում է.

«Ինքն իր արարքի համար պետք է պատժվի: Չեմ խառնվում, բայց դա չի նշանակում, թե չեմ անհանգստանում: Նա ինձ համար ամենաթանկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ անդրադառնալով իր որդու հետ կապված քրեական գործին:   Նրա խոսքով՝ որդին է սխալը գործել, ուրեմն հենց նա էլ պետք է պատասխան տա, և ինքը չի պատրաստվում միջամտել, և օգտագործել նախարարի դիրքը: Նախարարը հավելեց, որ նախատել է որդուն թմրամիջոց օգտագործելու համար, և իր համար ցավալի է ամեն անգամ խոսել այս թեմայից: «Լավ բան չի արել և որևէ մեկի երեխուն չեմ ցանկանա, որ անկախ նրանից պաշտոնյա է, ոչ պաշտոնյա է, ինչ է նշանակում, մարիխուանա ծխել, դա շատ վատ երևույթ է, առավել ևս իմ տղան չպիտի աներ նման բան»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել