Օգտագործելով պլաստմասե հին տիկնիկների տարբեր մասերը՝ նկարչուհի և քանդակագործ Ֆրեյա Ջոբինսը ստեղծում է նոր տիկնիկներ: Նա իր ստեղծագործություններում երբեմն պատկերում է փոփ աստղերի: Դժվար է պատկերացնել, թե որքան տքնաջան աշխատանք է պահանջվում յուրաքանչյուր տիկնիկի պատրաստման համար: Այնուամենայնիվ, Ֆրեյա Ջոբիսնը չի տրտնջում, քանի որ նա հաճույք է ստանում ստեղծագործական աշխատանքից: Նրա պատրաստած տիկնիկները արժանանում են հակասական արձագանքների: Դրանք կամ անմիջապես վանում են դիտողներին, կամ հիացմունք պատճառում նրանց: Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք Ֆրեյայի արվեստը:









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



