Ուկրաինան ռուսկան գազի գնումը կրճատել է մոտ երեք անգամPanorama.am-ը գրում է.

Ռուսական գազի ներմուծումը Ուկրաինա փետրվարի 24-ից սկսած 147 մլն խորանարդ մետրից կրճատվել է օրական 28 մլն խորանարդ մետրով: Այս մասին հայտնում էeconomics.unian.net-ը ` հղում կատարելով Reuters գործակալությանը: Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին, գազի ներմուծման կրճատումը կապված է երկրում գազի սպառման նվազման հետ, որը կապված է փետրվարի վերջին եղանակի տաքացման հետ:

«Գազի սպառողներից սպառման դիմաց վճարների հավաքման դժվարությունները և նախորդ ժամանակաշրջանում գազի ներմուծման դիմաց կուտակված պարտքերը հաշվի առնելով` մենք որոշեցինք կրճատել վառելիքի ներմուծումը »- հայտնել է Ստավիցկին:

Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունից հայտնել էին, որ Ուկրաինան Ռուսաստանին 1,62 մլրդ դոլարի գազի պարտք է կուտակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել