Կինը մահացել է 42 տարի կոմայի մեջ լինելուց հետոLife.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում մահացել է ուղիղ 42 տարի կոմայի մեջ գտնվող 59-ամյա Էդուարդա Օբարան: Կինը կոմայի մեջ էր ընկել 1970թ.-ից շաքարախտի արդյունքում: 

4 տասնամյակ շարունակ կնոջը խնամում էին իր ամենահարազատ մարդիկ` մայրը և քույրը: Հարազատները պատմում են, որ Էդուարդան սովորում էր ավագ դպրոցում, երբ նրա մոտ շաքարախտ հայտնաբերեցին: Երբ աղջկան հիվանդանոց տարան, նա մորը խնդրեց երբեք չլքել իրեն, իսկ մի քանի օր անց կոմայի մեջ ընկավ:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել