1in.am-ը գրւոմ է.
ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հումանիտար իրավիճակի քննարկումները հիշեցնում են հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներ, որի հիմքում ընկած է վատ սցենար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Նիստին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և կազմակերպության հումանիտար գործակալությունների ղեկավարները հանդես են եկել Սիրիայում իրավիճակի մասին հաշվետվությամբ: Ջաֆարին, որն առաջինն է ելույթ ունեցել ՄԱԿ-ի պաշտոնատար անձանցից հետո, ընդգծել է, որ նրանք ոչ մի նոր բան չեն հաղորդել:
«Նրանք կրկնեցին նույն բանը, ինչ լսել են մյուս մամլո ասուլիսներին: Այս ամենը ոչ մի իրական օգուտ չի բերում սիրիացի ժողովրդին»,- ասել է նա:
Դիվանագետը շնորհակալություն է հայտնել Սիրիային մատակարարվող օգնության համար, սակայն նախազգուշացրել է, որ այն անօգուտ կլինի, եթե չհամապատասխանի հումանիտար հարցերի չեզոքության և չքաղաքականացման սկզբունքներին:
Բացի դրանից՝ Ջաֆարին Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Կատարին մեղադրել է երկերեսանիության համար, քանի որ այդ երկրները, դիվանագետի կարծիքով, աջակցում են Սիրիայում գործող ահաբեկչներին:



