1in.am-ը գրում է.

Իսպանիայի իշխանությունները սահմանապահներին արգելել են ռետինե փամփուշտներով կրակել աֆրիկացի էմիգրանտներին, ովքեր փորձում են ապօրինաբար հայտնվել երկրի տարածքում: Այս մասին, ինչպես փոխանցում է France-Presse գործակալությունը, հայտարարել է Իսպանիայի ՆԳՆ երկայացուցիչը:
Արգելքը վերաբերում է Աֆրիկայում իսպանական երկու քաղաք-անկլավներ հանդիսացող Սեուտայի և Մելիլիայի սահմանները պահպանող Քաղաքացիական գվարդիայի ծառայողներին:
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իրավապաշտպանները քննադատել են իսպանական իշխանությունների վերաբերմունքը աֆրիկացի էմիգրանտների նկատմամբ:
Երկու քաղաքները գտնվում են Միջերկրականի ափին և սահմանակից են Մարոկկոյին: Այդ տարածքները Աֆրիկայի հետ ԵՄ-ի միակ ցամաքային սահմանն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել