
Ջորջ անունով 19-ամյա ամերիկացին, այլևս չդիմանալով իր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, որն արտահայտվում էր ձեռքերը լվանալու կպչուն ցանկությամբ, 1983թ.-ին որոշել էր վերջ տալ կյանքին և ինքնասպանություն գործել: Սակայն գլխին ուղղված կրակոցը նրան առանձնահատուկ վնաս չէր պատճառել: Ընդհակառակը, փամփուշտը վնասել էր ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու էր նրա մոլուցքի համար: Ուղեղի հենց այդ հատվածն է երբեմն հեռացվում վիրահատակական եղանակով, երբ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման վերացման մյուս մեթոդներն այլևս սպառված են: Այդ դեպքից հետո Ջորջը վերադարձել էր սովորական կյանքի, աշխատանք գտել, իսկ մի քանի տարի անց ընդունվել քոլեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



