Երեխաները երբեմն կիսվում են իրենց պլաններով, ցանկություններով, վախերով և ուղղակի մտքերով: Հաշվի առնելով այն, որ նրանք չեն կարողանում ստել և դեռևս չեն հասկանում, թե ինչպես է կառուցված այս բարդ աշխարհը, և չգիտեն բազմաթիվ սոցիալական օրենքներ և նորմեր, նրանց արտահայտություններն իրենց համար շատ լուրջ են հնչում և չափազանց զվարճալի մեծահասակների համար: Մի քանի րոպեով շեղվեք աշխատանքից և ընկղմվեք բարության անհատակ օվկիանոսի մեջ:

 

Սիրելի մայրիկ,
Անչափ շնորհակալություն եմ հայտնում քեզ այն բանի համար, որ դու իմ մայրիկն ես: Եթե ես ուրիշ մայրիկ ունենայի, ապա կապտակեի նրան, և կգնայի քեզ փնտրելու:

Սիրում եմ, Բրուք

 

Ես ընկերացել եմ Սարայի հետ:
Մենք ընկերացել ենք, քանի որ ես հարվածել էի նրա դեմքին և ներողություն էի խնդրել:

 

Ներիր ինձ հենց այնպես:

 

Սիրելի հայրիկ, ես այնքան ուրախ եմ, որ Իսահակի հետ մնալու ենք քեզ մոտ: Ես հուսով եմ, որ դուք մայրիկի հետ կրկին միասին կլինենք: Բայց դա այդպես չի լինի, քանի որ մայրիկը քեզ չի հավանում:

 

Ատամի սիրելի փերի!

Իմ ատամն ընկել է հոկտեմբերի 23-ին: Հիմա նոյեմբերի 12-ն է, և ևս մեկ ատամ մնացել էր պիցցայի մեջ: Դու ինձ պետք է 1 դոլար տաս: Դա շատ չէ, բայց ինձ գումար է անհրաժեշտ:

Աննիսա

 

Մայրիկ, շնորհակալ եմ, որ դու ինձ համար ուտելիք ես պատրաստում, այնպես որ, ես չեմ մահանա:

Բրենդան

 

Ես զայրացած եմ քեզ վրա և քեզ հետ չեմ խոսելու այսօր և վաղը:

PS. Ամբողջ օրը:
PSS. Ես միևնույնն է սիրում եմ քեզ:

 

Հայրիկ հիշի,
Հոր և որդու օրը այն չէ, երբ հայրն ամբողջ օրը քնած է բազմոցին, հասկանո՞ւմ ես:

 

Մայրիկ,
Ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան ծիածանը
Եվ գեղեցիկ կապույտ երկինքը:
Ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան հրանունկը
Եվ թիթեռի թևիկները:

Ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան... կովին!

 

Մայրիկ, ես վաղը՝ ժամը 9:30, պատրաստվում եմ փախչել տանից, այն ժամանակ, երբ դուք հայրիկի հետ քնած կլինեք: Անպայման ընդմիշտ հրաժեշտ կտաս ինձ:

Էմիլի

PS. Ես պատրաստվելու եմ այսօր երեկոյան:

 

Իմ մայրիկը սիրում է գինի խմել:

 

Մայրիկ, ես երբեմն սիրում եմ քեզ!!!!!!!

 

Սիրելի Աստված,
Հնարավոր է, որ Կայենն ու Աբելը չսպանեին իրար, եթե նրանք առանձին սենյակներ ունենային: Այդ տարբերակն աշխատեց իմ եղբոր դեպքում:

Լարրի

 

Սիրելի Սանտա!
Ավելի լավ է դու այս տարի ինձ պոնի բերես, այլապես հետևանքները ծանր կլինեն:

 

Հուսով եմ՝ դու բազմաթիվ նվերներ ես ստացել և մաղթում եմ քեզ ուրախ Նոր տարի:

Եվ դու գեր ես:

 

Սիրելի Վալերի, 

Անհետացիր իմ կյանքից:

 

Հարգելի տիկին ՄակՄեհոն,
Դուք լավ ուսուցչուհի եք, բայց իմ ամենասիրելին չեք:

 

Սիրելի Աստված,
Շնորհակալ եմ Քեզ եղբորս համար, բայց աղոթում էի, որ շան ձագուկ ունենամ:

Ջոյս

 

Բրոդի,
Տիկին Պ.-ն ստիպել է ինձ գրել այս նամակը: Միակ բանը, որ ես ցանկանում եմ, ներողություն խնդրելն է նրա համար, ինչի համար ես իրականում չեմ ցանկանում ներողություն խնդրել: Ես փորձեցի ինձ մեղավոր զգալ, բայց չկարողացա:

Լիամ    

 

Մայրիկ, հայրիկ, ես ձեզ սիրում եմ, բայց դուք չեք կարող կտրել իմ մազերը: Եթե դուք դա անեք, ես երբեք չեմ ների ձեզ: Ես սիրում եմ իմ մազերը, բայց, ինչպես երևում է, դուք ինձ այնքան չեք սիրում, որ կատարեք իմ խնդրանքը:

 

Սա սարսափելի համ ունի:

 

Սիրելի Էշլի, դարձիր իմ ընկերուհին, ես քեզ շատ եմ հավանում:

Այո/Ոչ/Հնարավոր է
PS. Խնդրում եմ, նշիր «այո», «ոչ» կամ «հնարավոր է»:

Ներիր, բայց ես արդեն հանդիպում եմ Կալյի հետ, բայց երբ մենք բաժանվեք, դու կլինես առաջինը, ում ես կընտրեմ: 

PS. Դա տեղի կունենա մոտ մեկ կամ երկու ամիս հետո:

 

Սիրելի Ջուլիան,
Թող քեզ մոտ լավ օր լինի!

Սիրում եմ, մայրիկ,

Ոչ, չի լինելու:

 

Ինձ համար ամենահետաքրքիր անձնավորությունը

Ես կարծում է իմ հայրիկն է: Նա ամենահետաքրքիր մարդն է, ում ես գիտեմ: Ինձ հեշտ էր ընտրություն կատարել մայրիկի և հայրիկի միջև, քանի որ մայրիկն ավելի նման է հասարակ մայրիկի:

 

Շնորհակալություն խաղալիք ատրճանակի համար: Ես քեզ նրանով կսպանեմ:

Սքոթ

 

Երբ ես ութ տարեկան էի, մեր հարևան շունն իր կարիքները անընդհատ հոգում էր մեր բակում: Այնպես որ, մի անգամ ես նույնն արեցի նրա բակում:

Էրիկ և մայրիկ, 

Չվերցնեք թխվածքաբլիթները, քանի որ մայրիկի հետույքն առանց այն էլ շատ մեծ է, իսկ Էրիկը չափազանց շատ կվերցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել