
Ընդամենը մի քանի օր առաջ ռուսաստանյան «420» ստեղծագործական միավորումը Յութուբում ավելացրեց իր նոր աշխատանքը ու առիթ ստեղծեց, որ Կինետանն անդրադառնանք այդ տաղանդավոր, բայց շատ ծածուկ անիմատորների թիմին: Նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, նույնիսկ մինչև վերջերս սեփական կայքը չունեին:
Փոխարենը կրոնական, փիլիսոփայական, հասարակական-քաղաքական թեմաներով նրանց ստեղծած սևուսպիտակ ֆիլմերը մեծ ճանաչում են վայելում: Տղաները (գուցե նաև` աղջիկները) բավական համարձակ են, փորձում են կոտրել կարծրատիպերը ինչպես տեքստերում, այնպես էլ դրանց նկարազարդման ձևերում:
«420»-ի անիմացիոն աշխատանքները խմբավորված են տարբեր խորագրերի տակ, որոնց կարող եք ծանոթանալ միավորման պաշտոնական կայքում: Մենք մեր կողմից ուղղորդում ենք ձեզ դեպի կինոյին վերաբերվող էջը: Այստեղ անիմատորները համարձակ փորձարկում են արել և իրենց սևուսպիտակ մինիմալիստական ժանրում փորձել ներկայացնել աշխարհում ամենահայտնի ֆիլմերից դեռ 11-ը` յուրաքանչյուրը մեկական րոպեում: Շարքը կոչվում է «Speedrun»: Որպես օրինակ տեղադրենք Տարանտինոյի «Քրեական պատմությունը», իսկ մյուս տաս ֆիլմերը կարող եք դիտել այստեղ:



