Զարմանում ես պատգամավորներից ու կառավարության անդամներից շատերի մտածելակերպի վրա, ավելի ճիշտ, այսպիսի մտածողությունն այլևս զարմանք էլ չի հարուցում, որովհետև այն, ինչ սովորական է, զարմանալի չէ, բայց դրանից այն չի դադարում նաև վտանգավոր լինելուց: Փաստորեն, կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառումը, որն ուղեկցվեց առանց աշխատավարձերի բարձրացման, արդյունք էր այն բանի, որ արդեն կառավարիչները մրցույթը շահել էին, կարող է նեղանային Հայաստանից, որ մի քանի ամիս ուշացումով սկսեր կիրառություն գտնել՝ ասենք հուլիսից, որովհետև հուլիսից սպասվում է աշխատավարձերի աճ: Փաստորեն, ՀՀ կառավարությունն ավելի շատ մտահոգված է արտասահմանյան ընկերությունների ֆինանսական բարեկեցությա՞մբ, քան սեփական քաղաքացիների ցանկության և շահերի բավարարմա՞մբ: Ստացվում է, որ արտասահմանյան ընկերություննե՞րն են լեգիտիմության իրական աղբյուրները: Որևէ երկիր կա՞, որտեղ ժողովրդի կամքը ստորադասվի մասնավոր կազմակերպությունների շահերին: Պետությունը բանակցելու համար է, և հարգվում է այն պետությունը, որը սեփական շահերի համար մտնում է բանակցությունների մեջ, հենվում ժողովրդի շահերի վրա, մնացած բոլոր պարագաներում հնարավոր չէ ստեղծել նորմալ իմիջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել