1in.am-ը գրում է.
Christies աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի կդնի աշխարհահռչակ ամերիկացի դաշնակահար Վան Կլիբերնի հավաքածուի ավելի քան 300 իրեր: Աճուրդը կկայանա մարտի 4-5-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Հիշեցնենք, որ դաշնակահարը կյանքից հեռացել է անցած տարվա փետրվարին:
Մասնավորապես, հավաքորդների ուշադրությանը կներկայացվի Bechstein ընկերության դաշնամուրը, որը պատրաստվել է Բեռլինում՝ 1869 թվականին: Ինչպես նշել են Christies-ի ներկայացուցիչները, երաժշտական գործիքը Կլիբերնին նվիրել էր մայրը, ով եղել է երաժշտության ուսուցչուհի: Սպասվում է, որ դաշնամուրը կվաճառվի 8-12 հազար դոլարով:
Աճուրդի կներկայացվեն նաև Կլիբերնին պատկանող նկարները, արծաթե սպասքը, XVIII դարի անգլիական կահույքը և այլն:
2012-ի մայիսին Christies-ում Կլիբերնի հավաքածուի իրերի վաճառքից հավաքվել էր մոտ 4.3 մլն դոլար: Այն ժամանակ աճուրդի էր ներկայացվել ավելի քան 160 իր:



