Tert.am-ը գրում է.

Իշխանությունը պետք է բարձրացնի 1988թ-ի Ադրբեջանում տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի հարցը և դիմի միջազգային դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит...Геноцид...Гласность» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը: Միաժամանակ նա ընդգծեց, որ 25 տարի առաջ այդ հարցը զարմանալիորեն փակվեց իշխանության և «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:

«Ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ խոսել եմ, հարցրել եմ, թե ինչու փակվեց հարցը, բոլորը ասում էին՝ հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես մինչև օրս չեմ տեսել Լևոն Տեր-Պետրոսյանից մի բացատրություն, գրություն, թե ինչու փակվեց Սումգայիթի հարցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել