Խոջալու, 26 տարի անց. «Ամենն արվում է Եղեռնի հետ կապված հակակշիռ ստեղծելու համար»

Panorama.am-ը գրում է.

Որքան մոտենում է Եղեռնի 100-ամյակը, ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան ավելի է աղմկում Խոջալուի պատմության շուրջ: Բաքվի քարոզչությունն ամեն ինչ անում է Սումգայիթյան կոտորածը հայերի վրա բարդելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը:

Ըստ նրա, ամեն ինչ արվում է Եղեռնի հետ կապված հակակշիռ ստեղծելու համար:

Միակ լրագրողը, որ դեպքերից ուղիղ մեկ ամիս հետո՝ մարտի 27-ին, եղել է Սումգայիթում, Բակուր Կարապետյանն էր: Նա տեսագրել է մարդկանց պատմությունները, նաև այն հայերի հետ է զրուցել, որոնք կարողացել են փախնել և հասնել Հայաստան կամ այլ երկրներ:

«Ադրբեջանցիներն իմ այս Սումգայիթ գնալը փորձում էին այլ կերպ ներկայացնել: Նրանք գրել էին, թե ես նախապես եմ եղել այնտեղ, հող եմ նախապատրաստել, որ ադրբեջանցիները կոտորեն հայերին ու տեսանյութ պատրաստեմ, սևացնեմ իրենց: Նրանց գլխավոր թիրախը հիմա Եղեռն է, որի շարունակությունը Ադրբեջանի իրականացրած կոտորածներն են եղել: Այն ժամանակ չի բռնվել այդ հանցագործ ձեռքը և շարունակվում է: Այսօր միջազգային հանրությունը պիտի կարողանա այդ ձեռքը բռնել՝ Ցեղասպանության ճանաչմամբ, պահանջատիրությամբ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել