Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի ամենաարևելյան կետում՝ Սեմյոն Դեժնևի հրվանդանում, վառվել Է Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի կրակը:
Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Պարալիմպիկ խաղերի կրակը վառվել Է ծագող արեւի առաջին ճառագայթների ներքո: Այս հրվանդանը Ռուսաստանի Դաշնության` լուսաբացը դիմավորող առաջին աշխարհագրական կետն Է:
Առաջին ջահակիրներ են դարձել 2012 թվականի Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի մրցանակակիր, ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ կարգի շքանշանի ասպետ17-ամյա Անդրեյ Գլադկովը եւ հյուսիսային բազմամարտի Չուկոտկայի առաջնությունների բազմակի հաղթող Վալենտինա Էտոնը: Այստեղից մինչև Սոչի կրակը Էստաֆետի փուլերով կտանեն 1500 ջահակիրներ` հատելով Ռուսաստանի Դաշնության 8 դաշնային տարածքներ:
Կրակի դիմավորումը ամեն մի քաղաքում ուղեկցվելու Է տեղական հատուկ շոու-ծրագրով: Օլիմպիական կրակի Էստաֆետի 1-ին փուլը կանցնի Մեծ Բրիտանիայի Ստոք Մանդևիլ քաղաքով: Այստեղ1960 թվականին ի շնորհիվ գերմանացի բժիշկ Լյուդվիգ Գուտմանի անցկացվել են առաջին Պարաօլիմպիկ խաղերը:
Սկսած Սոչիի խաղերից, բոլոր Պարալիմպիկ խաղերի կրակը պետք Է այցելի Ստոք Մանդևիլ` որպես խաղերի ծննդավայր:
Սոչիի ձմեռային Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 7-16-ը:
Այս մրցաշարին կմասնակցի նաև հայաստանցի 1 մարզիկ՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը:



