Lurer.com-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իշխանության եկած ուկրաինական ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ է ստացել:

«Արվել են պարադոքսալ առաջարկություններ, ներառյալ բարձր պաշտոններ զբաղեցնելը, բայց ես, բնականաբար, նման պլաններ չունեմ»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության «Ընտրություն» հաղորդման եթերում՝ Կիևից ուղիղ միացման ժամանակ:

«Ես նրանց ասացի, որ իմ սիրտն այստեղ է՝ Ուկրաինայում, քանի որ այստեղ է մեր պայքարը, բայց իմ գոյությունը պատկանում է Վրաստանին»,- ասել է Սահակաշվիլին՝ նշելով, որ «հեղափոխության շրջանում ամեն օր խոսել է ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ»:

Նա նաև ասել է, որ շատ է կարոտում Վրաստանը, բայց բազմաթիվ պատճառներով որոշում է ընդունել մեկնել Ամերիկա: «Այդ պատճառների մասին ես կխոսեմ ավելի ուշ»,-ասել է նախկին նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել