
➀ «Ազատ կամքը ասես թիթեռի թևեր լինի՝ մեկ անգամ դիպչելու դեպքում այլևս չի կարող թռչել առաջվա պես: Ես պարզապես պատրաստում եմ բեմը, իսկ դու ինքդ ես որոշում՝ ինչպես խաղալ»:
Ջոն Միլթոն, «Սատանայի դատապաշտպանը »
➁ «Առաջնորդներ կայացնողներ (դիմում է ուսուցիչներին), ուշադիր եղեք, թե ինչ տեսակ առաջնորդներ եք ստեղծում: Ես չգիտեմ՝ Չառլիի լռությունն այստեղ ճիշտ է, թե սխալ, բայց մի բան գիտեմ՝ իր ապագան գնելու համար նա ոչ ոքի չի ծախի, և դա բարեկամներ, կոչվում է ազնվություն, քաջություն: Ահա թե ինչից պետք է ստեղծվեն առաջնորդները: Ես հասել եմ կյանքիս խաչմերուկին, միշտ իմացել եմ, թե որն է ճիշտ ուղին՝ առանց բացառության, սակայն երբեք դրանով չեմ քայլել: Գիտե՞ք, թե ինչու. որովհետև դա չափազանց բարդ էր, գրողը տանի: …Չառլին ճիշտ ճանապարհն է ընտրել՝ սկզբունքների ճանապարհը, որը տանում է բնավորության ձևավորմանը: Թույլ տվեք նրան շարունակել իր ճամփորդությունը: Ձեր ձեռքերում է նրա ապագան, արժեքավոր ապագա: Մի կործանեք այն, պահպանեք: Մի օր դա ձեզ կստիպի հպարտանալ»:
Լեյտենանտ Ֆրենկ Սլեյդ, «Կնոջ բույրը »
➂ «Ընկերներիդ միշտ քեզ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ՝ ավելի մոտ»:
Մայքլ Կոռլեոնե, «Կնքահայրը»
➃ «Երազանքը ինքն իրեն մոտ չի գալիս: Մենք պետք է ինքներս վազենք դրա ետևից և հենց հիմա»: Կառլիտո, «Կառլիտոյի ուղին»
➄ «Բարեհաճությունը քեզ ավելի արագ կսպանի, քան փամփուշտը»:
Կառլիտո, «Կառլիտոյի ուղին»
➅ «Ես երբեք չեմ թողնում, որ աղբյուրներն այնքան մնան, որ չորանան, երբեք»:
Լոուել Բերգման, «Յուրայինը»
➆ «Եթե բոլորը նույն բանն են մտածում, ես ասում եմ` գրազ արի դրա հակառակ կարծիքի վրա»: Ռիկկի Ռոմա, «Ամերիկացիները»

➇ «Ասում են, եթե սիրում ես մարդու այգին, կսիրես նաև այդ մարդուն»:
Ֆրենկ Սերպիկո, «Սերպիկո»
➈ «Ես կառնեմ, կվաճառեմ քեզ հետ, կխոսեմ, կքայլեմ քեզ հետ ու նման բաներ, սակայն ես երբեք չեմ ուտի, չեմ խմի ու չեմ աղոթի քեզ հետ»:
Շեյլոք, «Վենետիկի առևտրականը»
➉ «Ախ, այդ դանդաղկոտ մահը: Դա ուղղակի բիզնես է` մահը պահել կենդանի: Հիվանդանոցները այլ կերպ փող չեն աշխատում: Եթե հարուստ ես ու փող ունես` կարող ես վճարել մեռնելու համար, իսկ աղքատները միայն կարող են դրանից կառչած մնալ ու տառապել:
Ջեք Գևորգյան, «Դուք չգիտեք Ջեքին»
⑪ «Մարդն ունի իր տեսակետը, ու դա ուղղակի տեսակետ է: Դա երբեք ճշտի կամ սխալի հարց չէ»: Ռիչարդ 3, «Ռիչարդին փնտրելով»
⑫ «Ես միշտ ճշմարտությունն եմ ասում, երբ նույնիսկ ստում եմ»:
Տոնի Մոնտանա, «Սպիով դեմքը»
⑬ «Ես ասում եմ այն, ինչ նկատի ունեմ, ես անում եմ այն, ինչ ասում եմ»: Վինսենթ Հաննա, «Հակամարտություն»
⑭ «Ես այն եմ, ինչի հետևից գնում եմ»:
Վինսենթ Հաննա, «Հակամարտություն»



