«Հակասոցիալական ցանցը» կարճամետրաժ հումորային ֆիլմ է Լուկաս անունով մի տղայի մասին, ով կախվածություն ունի սոցիալական ցանցից: Նա այնքան է տարվել սոցցանցով, որ կորցրել է իրական կյանքի ու վիրտուալ իրականության սահմանի զգացումը: Լեյլա  անունով աղջկան պատահականորեն հանդիպելը ստիպում է նրան ընկնել մտածմունքների պարադոքսի մեջ: «Հակասոցիալական ցանցը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Շի-Լի Շեքլիֆորդն է: Նա ստեղծել է ֆիլմը, մեր աշխարհը կառավարող սոցիալական ցանցին հումորային տեսանկյունից դիտարկելու համար: Ֆիլմը միտված է «բզելու» սոցցանցերով տարված մարդկանց, ում ամենօրյա կյանքն ու հարաբերությունները տուժում են իրենց կախվածության պատճառով:

Ֆիլմում նկարահանվել են Մեթ Դորանը և Նատաշա Բելինգը: Որպես սաունդթրեք օգտագործվել  են Flight Facilities, Art vs Science, Mitzi and Justice Crew երաժշտական խմբերի ստեղծագործությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել