Tert.am-ը գրում է.
Այն, ինչ ներկայացվում է Ադրբեջանի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝ խայտառակ ապատեղեկատվություն է: Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենց հաջողվել է պարզել, որ երբ յուրաքանչյուր տարի Ադրբեջանը, չգիտես ինչու, զոհերի թիվն ավելացնում է, զոհվածների ալբոմում նկատվում են Կոսովոյի ողբերգության ժամանակ զոհվածների լուսանկարներ:
«Այս խնդիրը ես բարձրացրել եմ նաև Եվրոպայի խորհրդում, որ տեսնեն, թե որ պատերազմի զոհերի նկարներն են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանություն» դատարկ ալբոմում: Նրանք փորձում են խաբելով մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ են անում հայ պատգամավորները այդ ապատեղեկատվությունը կասեցնելու համար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այո՛, ցավոք, ադրբեջանական քարոզչությունը շատ լավ է աշխատում, և ցավոք, այսօր իսլամական տարբեր երկրների խորհրդարաններ ընդունում են, իբր թե, Խոջալուի ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք, մենք պետք է հստակ աշխատենք, որովհետև կաթիլը քար է ծակում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



