1in.am-ը գրում է.

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թիկնապահն ու վարորդը ձերբակալվել են ԱՄՆ-ի Սենդի Սփրինգս քաղաքում (Ջորջիա նահանգ) լրագրողի ֆոտոապարատը գողանալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ժամանցի վայրերից մեկում, որը գտնվում է Ատլանտայից հյուսիս: Երգչի թիկնապահ Հյուգո Հենսին լուսանկարչի հետ լեզվակռվի մեջ է մտել, որը, ըստ թիկնապահի, չափազանց մոտեցել է Բիբերին: Դրանից հետո Հենսին, ինչպես նաև երգչի վարորդը, լրագրողի հետ գնացել են ավտոկայանատեղի ու նրանից խլել տեսախցիկը: 

Հենսին ու Ջոնսոնը ձերբակալվել էին այն ժամանակ, երբ վերադարձել էին տուն, որտեղ կանգ էր առել Բիբերը: 

Ոստիկանության տեղեկություններով՝ անձամբ երգիչը չի մասնակցել միջադեպին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել