Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով շատ երևանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետևաբար առաջացել է հեծանվային երթևեկությունը ևս կանոնակարգելու կարիք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել