1in.am-ը գրում է.

ԱՄՆ հասուն բնակիչների մոտ 30 տոկոսը և երեխաների 17 տոկոսը ավելորդ քաշ ունեն: ԱՄՆ-ում ճարպակալման համաճարակը անկում չի ապրում, ինչն էլ անհանգստություն է առաջացնում: Այս մասին են վկայում Journal of the American Medical Association-ում հրապարակված հետազոտությունների արդյունքները:

Երկու տարեկան երեխաների շրջանում քաշը հասակի պարամետրերից գերազանցել է 8.1 տոկոսով: Ամենից հաճախ նորմայի խախտում հանդիպել է աղջիկ երեխաների մոտ՝ 11.4 տոկոս: Տղաների մոտ այս ցուցանիշը 5 տոկոս է: 2-19 տարեկան անձանց խմբում փորձի մասնակիցների 31.8 տոկոսը ավելորդ քաշ ուներ, իսկ 6.4 տոկոսը՝ ճարպակալման բարձր մակարդակ:

«Ճարպակալման տարածվածությունը մնում է բարձր, և կարևոր է այդ շրջանում շարունակել ուսումնասիրությունները»,- եզրակացնում են հետազոտության հեղինակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել