Lurer.com-ը գրում է.
Հանրապետության տարածքում`փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև:
Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=131403&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



