Լավ է ուշ, քան երբեք:
ԱԺ-ում ամեն ինչ ընթացավ արդեն սովորականի նման: Հիմա էլ թաղման բյուրո էին բացում ու փակում, չեմ կարող ասել՝ դա քաղաքականության հետ ինչ աղերս ունի, բայց դե այնտեղ քաղաքականություն էլ չկա, որ քաղաքականություն փնտրենք: Մարդիկ են հավաքվել են զբաղվում են էլի:
Հայհոյանքի թեման շարունակաբար արծավեց թե՛ ՖԲ-ում թե՛ ԱԺ-ում ու դեռ երկար կխոսեն դրա մասին, բայց դե ամեն քառօրյան իր մեջ մի նոր տաճկաարաբական բառ կարող է պարունակել, շուտով բոլորս վարժ տաճկերեն կխոսենք, բայց միայն հայհոյանքներով:
Էպիկական ու էպատաժային Անի Զախարյանը ներհայաստանյան հնարավոր բոլոր մարդկանց ներվերներին ազդեց ու անցավ հարևան Ադրբեջան, հիմա էլ Ալիևին է ընկերության հայտ ուղարկել, Ալիև բռնվի, հեսա կգա, հարցերդ կլուծի ու կպարզի՝ դու որ շրջանի «ֆռուկտներից» ես: Բայց Անին պետք է զգույշ լինի. Մեթխիբանը, որ ջղայնացավ, ջղայնացավ:
Սիրքլ.ամ-ը մեծ աժեոտաժ բարձրացրեց. այս կայքի հեղինակնրը իրենց ՊՌ-ի համար նախատեսված գումարները կարող են պահել կամ ուրիշ ուղղությամբ օգտագործել, ՖԲ հասարակությունը ՊՌ ապահովեց, այն էլ ինչպիսին: Բայց ես ինքս նույնպես գնահատում եմ որակը, ոչ թե քանակը:
ԱԺ-ում մարդիկ էլ կան՝ այնքան են հոգնել և խնդրում են, որ իրենց հանգիստ թողնեն, բայց դե ավելի գրական ձևով՝ «յան տվեք». հա մի զարմացեք, սա արդեն ԱԺ որոշ մարդկանց մոտ ոչ թե սլենք ա, այլ հենց տիպիկ գրական բառ:



