1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
««Զենիթ»-ի նկատմամբ հաղթանակից հետո զգացողությունները հիանալի են: Խաղը հեշտ ընթացք չունեցավ: Մեզ հաջողվեց խփել 2 արագ գոլ, որոնք, կարծում եմ, շատ օգնեցին: Բացի այդ, մենք գիտեինք ինչպես գործել ամբողջ խաղի ընթացքում:
Չեմ կարծում, որ «Զենիթ»-ն ակնհայտ թույլ է: Մեր մրցակիցը հիանալի խաղ էր ցուցադրում, պարզապես մենք ավելի ուժեղ էինք: Հիմա մեզ դժվարին պատասխան խաղ է սպասվում Դորտմունդում: Մեզանից ոչ ոք չի մտածում, որ դիմակայության ելքը վճռված է: Դեռ ամեն ինչ հնարավոր է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Championat-ը:
Հիշեցնենք, որ «Զենիթ»-ի դեմ խաղում 25-ամյա Մխիթարյանը «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում խաղաց 70 րոպե՝ չորրորդ րոպեին բացելով հաշիվը:



