Խելացի քաղաքականություն
Այսօր Պուտինը իրեն դրեց ուկրաինացի ժողովրդի կողքին, որ պայքարեցին կոռուպցիայի դեմ, թալանի ու անբարոյականության դեմ…Ռուսաստանը խոստացավ պահպանել բոլոր կոնտակտները ու զորավիգ կանգնել ժողովրդին, բարեփոխումներին, ու Պուտինը ասաց, որ «ով էլ գա իշխանության, նրանք պատրաստ կլինեն նրանց հետ աշխատելու»…Պուտինը հասկացրեց, որ Արեվմուտքին տեղ չեն տալու, ու պահելու են Ուկրաինան….ով էլ որ գա իշխանության…որով շատ ոլորտներում են իրար հետ կապված՝ միջուկային, էներգետիկ ոլորտում ու էկոնոմիկ տարբեր ոլորտներում, ռազմական ոլորտներում….
Հիմա մտածում եմ՝ նրանք նույն քաղաքականությունն են տանելու Հայաստանի հետ, ասելու են, դուք ձեր տունը մաքրում եք ձեր անբարոյական, թալանչի ղեկավարներից, լավ եք անում, բայց կմնանք մեր կոնտրակտների տերը…
Ու անշուշտ Հռոմը մի օրում չի կառուցվել, առաջ պետք է ՀԶՈՐ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ ու հետո կարգավորել արտաքին քաղաքականությունը…մինչև ներքին քաղաքականությունը կայուն, արդյունավետ, ժողովրդավար, ու խոստումնալից չլինի, որևե երկիր չի կարողանա արտաքին քաղաքականությունը փոխել...