«ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը։ «Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին, խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է...»։ Իսկ իրենց չի խանգարում այն հանգամանքը, որ իրենց կուսակիցը՝ «Շերիֆ» մականունով Գրիգոր Գրիգորյանը, ժամանակին մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից է եղել։ «Գրիգոր Գրիգորյանը մեր լավ ընկերն է, չկա տենց բան, ոնց կարա տենց բան լինի»։

Պարզվում է՝ Աբրահամ Մանուկյանը երջանիկ «անտեղյակության» մեջ է, թերևս նույն «անտեղյակ» հնչերանգով կհերքեր նաև այն իրողությունը, որ մարտի 1-ի օպերացիայի ժամանակ իր խնամի Ներսիկ Նազարյանն էլ Երևանի ոստիկանապետն էր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել