Անցան վեց երկար ու ձիգ տարիներ, և այս ընթացքում երկար, շատ երկար եմ մտածել, խորհել ու ինքս ինձ հետ կռիվ տվել, թե ինչո՞ւ Հայաստանի Հարապետության քաղաքացին 2008-ին հաղթանակ չտարավ: Լսել հազարավոր կարծիքներ՝ տրամագծորեն տարբեր մտքերով ու եզրակացություններով հանդերձ, սակայն ես գտա ինձ այդքան տանջող հարցի պատասխանը, երբ տեսա նախագահի միայնակ նկարը՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում...
Մարտի մեկը քննադատող ու ուկրանիական հեղափոխությամբ այդքան տարված քաղաքացիներ՝ քննադատելուց և մեղադրելուց առաջ մի պարզ սկզբունք հաշվի առեք, որ ոչ մի ուկրանիացի, վրացի ու արաբ՝ իր առաջնորդին, կամ անգամ ամենավերջին գծում կանգնած քաղաքացուն՝ միայնակ չէր թողնի, այսպես ասած, «հայկական բերկուտի» շրջափակման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել