ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ: Այսօր տեղեկություն է ստացվել, որ հայ մեծանուն գրող Րաֆֆին հանդես է եկել անդրաշխարհիկ մամլո ասուլիսով և հաստատել այն փաստը, որ իր հանրահայտ վեպի հերոսը՝ Սամվելը, իրականում ջահել, գանգրամազ, սիրունիկ տղա է եղել՝ բոյով, բուսաթով ու ստրոյնի: Ավելին, Սամվելը մասնակցել է Տուրուբերանի ճակատամարտին, հերոսաբար կռվել պարսկական փղերի դեմ, ազատագրել Տրապիզոնի շրջանն ու բռնագրավել Շաքյար փաշայի ողջ ունեցվածքը: Սամվելը եղել է նաև գիտակ շինարար ու մեծագույն բարերար: Ավելին, մանրամասնել է Րաֆֆին, Հայաստանի որոշ շրջաններում՝ հատկապես մայրաքաղաքամերձ արվարձաններում, որտեղ դեռևս պահպանվել էին հեթանոսական որոշ մեհյաններ, ստեղծվել էր Սամվելի կուլտը, և լխտիկ կանայք գալիս, զոհաբերություններ էին մատուցում նրան՝ երբեմն-երբեմն ծիսական պարերով երկրպագելով ու պատվելով Սամվելի մեծությունը: Ըստ որոշ անկախ պատմաբանների տարեգրությունների՝ Սամվելի պաշտամունքն արդիական էր նաև քրիստոնեական համայնքի որոշ շերտերում, որտեղ Հիսուսից հետո նա համարվում էր երկրորդ գլխավոր մեսսիան:
Թե ինչու էր Րաֆֆին այսքան ժամանակ լռում ու պահում իր գրքի հերոսի այս և գալիք հետաքրքիր մանրամասները, նա այդպես էլ չի պարզաբանել...
ՀԳ. Կարդացե՛ք Րաֆֆու «Սամվելը»: Ու ընդհանրապես, շա՛տ կարդացեք, հարգելինե՛րս, մեզ միայն գրականությունը կփրկի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/669788626410583?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել