Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Զենիթ» - «Բորուսիա»(2:4) հանդիպումից հետո գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է տպավորություններով:
«Մենք հանդիպում ենք ունեցել շաբաթավերջին, իսկ մեր մրցակիցը՝ ոչ: Կարծում եմ՝ մենք այսօր հոյակապ պաշտպանվեցինք:
Մենք ճանաչում ենք «Զենիթին» որպես վտանգավոր մրցակից և այդ պատճառով մեր հաղթանակի կարևորագույն բաղադրիչը՝ պաշպանությունն էր: Այսօր մենք անհավալիորեն ակտիվ և ագրեսիվ էինք: Թիմը հոյակապ ելույթ ունեցավ:
Շանսերը դեռ հիսուն-հիսուն են: Միամտություն կլինի ասելը, թե մենք այսօր լուծեցինք բոլոր հարցերը:
Լևանդովսկին իրոք ուժեղ հարձակվող է: Իր հնարավորությունները հմտորեն է օգտագործում: Նա գոլ է ստեղծում ոչնչից:
»,- նշել է Կլոպը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել