Վերջին օրերի իրադարձությունները բնականաբար առաջին հերթին տխրելու առիթ դարձան յուրաքանչյուր քաղաքացու համար, ով սիրում է իր երկիրն ու իսկապես ուզում է որ մեր ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ:
Որոշների համար առիթ դարձավ <մեռած> սրտին ստիպելու որ կրկին բաբախի, ու սթափվելու, նաև մտորելու , մի պահ պատկերացնելու որ սպանվածի տեղը կարող էր լիներ ինքը, իր ընտանիքի անդամը, հարազատն ու ընկերը: 
Նման արարքների մասին լռությունը ծնում է նոր բռնություններ ու հետևանքը` հուսալքված, <չհավատացող> ու սեփական ուժերով երկրում համակարգային փոփոխությունների պատրաստ մի հսկա բանակ:
Սակայն ցավում եմ որ նման ազգային ու իսկապես ոչ մեկից կախման մեջ չգտնվող ազնիվ մարդկանց կողքին, երիտասարդի սպանությունը որոշ վայ քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու առիթ է դառնում: Հարգելիներս ավելի լավ է այս տարինների ընթացքում պայքարեիք նման արարքները ծնողներերի դեմ, կանխարգելիչ միջոցներ կիրառելու մեթոդներ որոնեիք որ չհայտնվեինք այս իրավիճակում:Իրավիճակ , որ կարծում եմ դժվար թե արդեն ելքեր լինի,որովհետև բռնությունն ու զոռբայությունը ամուր արմատներ ունեն արդեն ու մետաստազների նման տարածվել է հասարակության մեջ:
Գրեթե համոզված եմ որ լրատվական դաշտի <պապա>-ների կողմից մոտ օրերս նոր <թեմա> կնետվի լրատվական դաշտ ու <ստիպողաբար> կմոռացվի նաև այս դաժան դեպքը, ինչպես գրեթե մոռացվեց <փուչիկների> պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել