Emedia.am-ը գրում է.
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը:
Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԾԾ մամլո ծառայությունը, նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք և ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը»:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. «Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը հնարավորություն տվեց ունենալ հաջողված փաստաթուղթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



