Emedia.am-ը գրում է.

Փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել