Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
Դուք չափազանց զբաղված եք
Դուք անընդհատ զբաղված եք, այդ պատճառով չեք կարողանում Ձեզ կենդանի զգալ: Ի՞նչ երջանկության մասին կարող է խոսք լինել: Վերանայեք Ձեր օրակարգը և անպայման այնտեղ բազմաթիվ կետեր կգտնեք, որոնք խլում են Ձեր ժամանակը, բայց փոխարենը բացարձակապես օգտակար չեն:
Դուք քիչ եք քնում
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ դեպրեսիայի մեջ հայտնվելու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր լավ են քնում:

Դուք բավարար ժամանակ չեք անցկացնում միայնության մեջ
Ականջներին երբեմն պետք է հանգստություն տալ արտաքին աղմուկից և կենտրոնանալ ներքին մենախոսության վրա: Կապ չունի, թե Դուք այդ ժամանակ ինչով զբաղված կլինեք: Ձեր հոգեկանը անչափ շնորհակալ կլինի Ձեզ այդ պահերի համար:
Դուք չունեք նպատակ
Աննպատակ կյանքը հիասթափությունների անվերջ աղբյուր է: Փոխարեն իրադարձություններին թողնեք տեղի ունենան առանց Ձեր կամքի, ստեղծեք Ձեր ապագան, նպատակները և հասեք դրանց: Տեսնել և գիտակցել, որ երազանքը վերջապես իրականացվել է, կյանքի մեծագույն երջանկությունն է:

Դուք կախվածություն ունեք
Հեշտ է կախված լինել ուրիշներից, բայց անկախությունը հասուն մարդու առանձնահատուկ գիծն է: Ինչ-որ մեկից անվերջ կախում ունեցող մարդիկ դատապարտված են ապրել ցածր ինքնագնահատականով: Հիշեք՝ ազատությունից ավելի հիասքանչ զգացողություն չի կարող լինել:
Դուք կարծում եք, որ արժանի չեք երջանկության
Որոշ մարդիկ կարծում են, որ արժանի չեն երջանիկ լինելու: Նրանց անդադար տանջում են անցյալում կատարած արարքները: Բայց երջանկությունը մի փորձառություն է, որը պետք է զգա յուրաքանչյուրը: Դադարեք Ձեզ սահմանափակել գործողություններում և ազատ մտածեք:

Ձեզ միշտ ինչ-որ բան չի բավականացնում
Ամբողջապես երջանիկ զգալու համար մարդկանց միշտ ինչ-որ բան պակասում է: Պահանջմունքները երբեք չեն վերջանա, ագահությունը ներքուստ միշտ կրծելու է Ձեզ: Դուք անդադար Ձեզ խաբելու եք, որ ուր որ է, գտնելու եք այդքան ցանկալի իրը, որը Ձեզ կերջանկացնի: Սակայն այդ փոսն անհատակ է:
Դուք արհամարհում եք հնարավորությունները
Երբ հնարավորությունը թակում է Ձեր դուռը, Ձեզանից շատերն ուղղակի բարձրացնում են հեռուստացույցի ձայնը և հարմարավետ տեղավորվում են բազմոցին: Զարմանալի չէ, քանի որ այդ հնարավորությունը հիմնականում գալիս է կամ աշխատանքի տեսքով, կամ ստիպում է Ձեզ դուրս գալ հարմարավետության սահմաններից: Դժվար է երջանիկ լինել, եթե Դուք չեք թողնում դրական իրադարձություններին խուժել Ձեր կյանք:

Դուք ատում եք Ձեր աշխատանքը
Աշխատավայրում Դուք անցկացնում եք Ձեր կյանքի մեծ մասը: Դժվար է ամեն օր ժպիտով աշխատանքի գնալ, եթե ամբողջ հոգով ատում ես և՛ այն, և՛ գործընկերներին: Առաջին հերթին աշխատանքը պետք է ուրախություն պատճառի, այլ ոչ միայն գումարի աղբյուր հանդիսանա:
Դուք չունեք հոգևոր նպատակ
Ժամանակակից հետազոտողները ցույց են տալիս, որ շատ կարևոր կապ կա հոգևորի և երջանկության միջև: Դա բացատրվում է նրանով, որ մեդիտացիան կամ աղոթքը, ինչպես նաև շփումը պոզիտիվ մարդկանց հետ, օգնում են հանգստանալ և լիցքաթափվել:

Դուք չունեք իրական ընկերներ
Ձեզ կարող են շրջապատել հարյուրավոր ծանոթներ և նոր ընկերներ, բայց եթե նրանց շրջանում չկա մտերիմ մի անձնավորություն, ով Ձեր կողքին կլինի մրրիկի ժամանակ, ապա Դուք դժբախտ կլինեք: Հարազատ ընկերներ ունենալու դեպքում Դուք Ձեզ ավելի վստահ կզգաք՝ իմանալով, որ միշտ աջակից ունեք:
Դուք անհամբեր եք
Իհարկե, համբերելը շատ դժվար է, բայց երբեմն կարելի է մի փոքր զսպել ցանկությունները: Գալիս է մի պահ, երբ իրադարձությունները ստիպում են մեզ ավելի դանդաղ ընթանալ և սպասել: Ի վերջո, մենք կարող ենք ընտրել հանգստանալ և չշտապել որոշման հետ կամ շտապել և դառնալ բոլորի ծիծաղի առարկան:

Դուք չեք սովորում Ձեր սխալների վրա
Նույն սխալները կրկնելը որոշ մարդկանց սիրելի զբաղմունքն է, և ամեն անգամ նրանք հասնում են նույն արդյունքին: Այդ կործանիչ սովորությունից շատ դժվար է ձերբազատվել, քանի որ ավելի հեշտ է մոռանալ վատ հիշողությունները, քան վերլուծել իրավիճակը: Իրականում, սխալներն օգնում են մեզ որևէ նպատակի հասնելու համար:
Դուք չունեք ընտանի կենդանի
Կատու, շուն կամ ձկնիկներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանի կենդանիների հետ շփումը նպաստում է օքսիտոցինի արտադրությանը (լավ ինքնազգացողության հորմոն) ինչպես մարդու, այնպես էլ կենդանու մոտ: Ընտանի կենդանիները կարծես թե մեր անձնական հոգեբույժները լինեն, որոնք միշտ օգնում են կյանքն ավելի երջանիկ դարձնել:

Դուք չեք սիրում ինքներդ Ձեզ
Դուք երբեք չեք կարողանա երջանիկ դառնալ, եթե չսիրեք ինքներդ Ձեզ: Դադարեք Ձեր կյանքն անընդհատ բռնցքամարտի վերածել: Սիրեք այն մարդուն, ով արտացոլվում է հայելու մեջ և Ձեզ շատ ավելի հեշտ կլինի առաջ շարժվել և իրագործել նպատակները:
Դուք զոհի դեր եք խաղում
Իրադրությունները միշտ ավելի հզոր են: Դուք մի հսկայական մեխանիզմի միայն մի փոքրիկ մասնիկ եք: Դուք իրո՞ք այդպես եք մտածում: Պետք է վերանայեք Ձեր համոզմունքները և պատասխանատվություն կրեք Ձեր արարքների համար: Ոչ մեկին թույլ մի տվեք կառավարել Ձեզ:

Դուք թույլ չեք տալիս Ձեզ երջանիկ լինել
Եթե խոստովանեք, որ երջանկությունը գիտակցական ընտրությունը է, հետևաբար մենք պետք է դրա համար պատասխանատվություն կրենք, ինչպես բոլոր այլ որոշումների համար: Երջանկությունը նախատեսում է ակտիվություն, և ցանկանում եք Դուք դա, թե ոչ, որոշումը միայն Ձերն է:



