Ladynews.am-ը գրում է.

Գարունն արդեն թակում է դռները և ցանկություն է առաջանում ուրախանալ կյանքով, ունենալ կատարյալ արտաքին տեսք: Դրան կարող են խանգարել դեմքի գունատությունը, թեփակալումը, պզուկները և ճարպային փայլը: Ինչպե՞ս խուսափել կամ ազատվել դրանցից:

-Ձմռանից հետո ձեր մաշկը դառնում է ավելի զգայուն, այդ իսկ պատճառով խուսափեք հիմնովին մաքրումներ իրականացնելուց: Այդուհանդերձ, մահացած բջիջները հարկ է հեռացնել: Այստեղ նախընտրելի է նուրբ մեխանիկական հեռացումը:

-Պարբերաբար օգտագործեք սնուցող քսուքներ և դիմակներ, որոնք արդյունավետ կերպով կվերականգնեն մաշկը: Համոզվեք, որ ընտրված միջոցը պարունակում է Е վիտամին, որը նպաստում է բջիջների թարմացմանը: Որպեսզի քսուքը լավ սնի, այն քսեք լոգանքից հետո փափկած ու մաքրված մաշկի վրա և խուսափեք տաք, խավոտ խալաթ հագնելուց:

-Հրաժարվեք սպիրտ և տոնիկներ պարունակող օճառներից. դրանք ակրող են նպաստել մաշկի վրա ճարպային փայլի առաջացմանը: Դա տեղի է ունենում չափից դուրս չորությունից: Հենց սա է խախտում մաշկային ճարպի առաջացման գործընթացը: Եթե ցանկանում եք խուսափել դրանից, տոնիկի փոխարեն օգտագործեք մաքրող կաթեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել