Յանուկովիչի երբեմնի աջակիցներն ու ընկերները, իսկ այլ կերպ ասած, ժամակակին նրա կոշիկները լիզողները, իրար հերթ չտալով, հրաժարվում են նրանից ու մեղադրում բոլոր հնարավոր ու անհնար հանցագործությունների մեջ: Եվ այդ ամենը անում են մի այլ կարգի խմբագրված, անգամ կարծես վաղուց գրված ճառերի միջոցով: Ես չեմ զարմանա, որ նրանցից շատերը առաջիկայում կրկին տեղ գրավեն Ուկրաինայի իշխանության կազմում: Ինձ համար միշտ ուրացողն ու դավաճանը ավելի նսեմ է, քան հանցագործը: ԵՎ, եթե Յանուկովիչին պետք է պատժել, ապա պետք է նաև պատժել նրա բոլոր թիմակիցներին անխտիր:
Այս օրինաչափությունը չի կարելի կիրառել միայն մեր երկրում: Քանի որ իրադարձությունների նման զարգացումների դեպքում ուրացողները մի գիշերվա ընթացքում կուրանան իրենց առաջնորդին և հաջորդ օրը կարթնանան՝ որպես նոր երկրի տիրակալներ:
Կազինոների ստավկաների մասնագետը սիրահոժար կվերածվի ճորտի:
Ապաշնորհ բիոԶուգարանագետը կդառնա կուտակայինի էքսպերտ:
Ավանդների երդվյալ վերադարձնողը........էլ չասեմ
Եվրոինտեգրասերը` Մաքսայնամոլի:
Գուցե հենց սա է պատճառը, որ ապագա ուրացողները պարբերաբար նսեմացվում են առաջնորդի կողմից, որովհետև վերջինս վստահ է, որ իշխանության կորուստի դեպքում, առաջին հերթին, քարկոծվելու է թիմակիցների կողմից: Եվ ինչքան էլ արխիվացնես նրանց բոցաշունչ սիրո և հավատարմության ելույթները՝ առ միակ ու անսխալական առաջնորդ, միևնույն է, նոր, արդեն վաղուց դարակներում պահված ճառերով նրանք կապացուցեն, որ լրիվ ուրիշ բան էին ուզում ասել:



