Ոստիկանապետը նշել է, որ առաջիկայում վերացնելու են օլիգարխի թիկնապահների ինստիտուտը, ասել` թող ազնիվ աշխատեն և թիկնապահի կարիք չեն ունենա: - Ի՞նչ նեղություն: Սպասեք, թող ամբողջ ազգին կոտորեն հետո նոր կփակեք: Մի քանի տարի առաջ էլ էիք նույնն ասում, բայց ի՞նչ փոխվեց: Հուսամ, որ գոնե այս դեպքից հետո կսթափվեք ու օրենքները միայն թղթի վրա գրված չեն մնա . . .
Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը երկրում գոյություն ունեցող անպատժելիության մթնոլորտի ապացույց չէ, ոստիկանապետը պատասխանել է. - «Իմ կարծիքով, դա հիմարության և անդաստիարակության արդյունք է, օրենքներն արհամարհելու արդյունքն է, զոռբայության արդյունք է: Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք: Այսպես ասած թիկնապահի ինստիտուտ այստեղ գոյություն չունի, ուղղակի հասարակության մեջ ընդունված է, օգտագործվում է այդ բառը: Թիկնապահներ կան մեր գերատեսչությունում, իսկ այդ մարդիկ, ովքեր թիկնապահ են համարվում, ուղղակի մարդիկ են, որոնք իրենց կոչել են թիկնազոր, և ման են գալիս: Չեն լինելու այդպիսի բաներ: Հիմա Ազգային ժողովում այդպիսի օրենքի քննարկումներ է գնում, և չի լինելու այդպիսի բաներ: Թող ազնիվ լինեն և [օլիգարխներին] դա պետք չի լինի»: - Աստված տա, որ Ձեր արտաբերած յուրաքանչյուր բառ ու տառ իրականություն դառնա . . .
Էստեղ են ասել - Գնա մեռի, արի սիրեմ: Պարտադիր պիտի անեմղ մարդկանց գլուխներն ուտեն, որ նոր ընդունած օրենքները ուժ ստանա . . .

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել