Գաղափարական հակամարտություն, պառլամենտական առճակատումներ, միտինգների կազմակերպում, քաղաքական ներգործություններ…սրանք քաղաքական բախումների ձևերն են: Վերջին տարիներին այս ամենին ականատես ենք եղել և կարող ենք փաստել, որ դրանք առավել սուր բնույթ են կրել այն դեպքերում, երբ իշխանական ու ընդդիմադիր ուժերի գործունեությունը չի համապատասխանել հասարակության զարգացման օբյեկտիվ ընթացքին և որպես կանոն, ունեցել ենք արհեստական թանկացումներ, արժեզրկման մեծ վնասներ, մի խոսքով, ճգնաժամերի շարք: Իհարկե, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, բախումներ լինելու են, քանի որ հնարավոր չէ ստեղծել այնպիսի համակարգ, որ գոհացնի սոցիալական բոլոր շերտերին, սակայն եթե մի քիչ աշխատեն քաղաքական կուլտուրայի վրա, հնարավոր կլինի ձերբազատվել բացասական շատ երևույթներից: Չունենք և չենք էլ կարող ունենալ մեր քաղաքական կուլտուրայից բարձր իշխանություններ, հետևաբար այն, ինչ պետք է ընդամենը անել, ակտիվացնել հասարակական կյանքը և նպաստել նոր լուծումներ փնտրելու ունակ քաղաքական ուժերի ձևավորմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/587476518007346?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել