Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Կատալոնյան ակումբի ավագը նման որոշման է եկել, քանի որ չունի մշտական խաղային պրակտիկա, ինչը պայմանավորված է վնասվածքներով: Ծնկի վնասվածքը ֆուտբոլիստին վաղուց ողջ ուժով խաղալու հնարավորություն չի տալիս:

Բացի այդ, «կապտանռնագույնների» ֆուտբոլիստը ցանկանում է ծանոթանալ նաև այլ երկրների ֆուտբոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել