Արեգակը, չնայած` երբ նրան նայում ես Երկիր մոլորակից, խաղաղ տեսք ունի, սակայն արևի արտադրած էներգիան չափազանց հզոր է: Արևի միջուկն ամեն վայրկյան արտադրում է 100 միլիարդ միջուկային ռումբերի հավասար էներգիա:
Լույսի ճանապարհորդությունը
Մյուս անգամ, երբ դուք նայեք ամպերին, մտածեք այս մասին: Ամպերին նայելիս դուք ձեր հայացքն ուղղում եք պատմության խորքերը: Ինչո՞ւ: Բանն այն է, որ այն լույսը, որ դուք ներկա պահին վայելում եք, երկար ճանապարհ է կտրում հեռավոր աստղերից ու համաստեղություններից մեզ հասնելու համար: Հենց այս պատճառով էլ հարյուրավոր, հազարավոր և երբեմն էլ միլիոնավոր տարիներ են պահանջվում, որպեսզի այն հասնի մեզ:
Արտառոց եղանակ Մերկուրիում
Թեպետ Մերկուրին Արեգակին ամենից մոտ գտնվող մոլորակն է, նրա ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -173 աստիճանի: Պատճառն այն է, որ Մերկուրիում բացակայում է մթնոլորտային ճնշումը, որն անհրաժեշտ է ջերմությունը պահելու համար: Իսկ Վեներան հոծ մթնոլորտ ունի ջերմությունը պահպանելու համար և Մերկուրիից զգալիորեն ավելի շոգ է, թեպետ այն ավելի հեռու է Արեգակից:
Մշտական ոտնահետք լուսնի վրա
Եթե երբևէ բավականաչափ բախտավոր կամ հարուստ լինեք, որ կարողանաք ձեզ թույլ տալ ուղևորվել տիեզերք, ձեր ներկայությունն այնտեղ շատ ավելի երկար կզգացվի, քան կարելի էր կարծել: Քանի որ լուսնի վրա օդ կամ քամի չկա, ձեր ոտնահետքերը հավանաբար ընդմիշտ դրոշմված կմնան այնտեղ:
Ադամանդե աստղը
2004 թ.-ին աստղագետները հայտնաբերեցին մի աստղ, որն ամբողջովին ադամանդներից է ստեղծված: Այս աստղի երկարությունը 38.624 կմ է: Այն կազմված է 10 միլիարդ տրիլիոն տրիլիոն կարատից: Ի դժբախտություն գանձ որոնողների` այն 50 լուսնային տարով հեռու է Երկրից:
Բարձրահասակ դառնալու լավագույն եղանակը
Եթե նեղվում եք ցածր հասակից, մտածեք աստղագետ դառնալու մասին: Աստղագետ դառնալու ճանապարհը բարդ է ու երկար, սակայն քանի որ տիեզերքում ձգողականության բացակայության շնորհիվ մեջքը կարող է երկարել, դուք Ծիր Կաթինով անցնելիս 5 սմ-ով ավելի բարձրահասակ կդառնաք:
Կարդացեք տիեզերքում հայտնաբերված նաև ամենազարմանահրաշ օբյեկտների մասին:



