Panorama.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
Ա. Անդրեասյանը տեղեկացրել է, որ էներգետիկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արզնի-Շամիրամի դոտացիոն ջրանցքի վրա, և այն այգիների տարածքն սպասարկող «Քասախ» ՋՕԸ-ի կողմից ոռոգման նպատակով վերցվող ջրի հետ կապ չունի: Ծրագրի իրականացմանը համաձայնություն է տրվել միայն այն պայմանով, որ ՀԷԿ-ը պետք է գործի բացառապես ոռոգման ռեժիմով և անխափան ոռոգման ապահովման առումով որևէ դժվարություն չառաջացնի: Բացի այդ, ծրագրի իրականացումը ենթադրում է , որ շահագործումից ի վեր չվերանորոգված ոռոգման արագահոս համակարգը կփոխարինվի փակ համակարգով, ինչը կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



