Ավարտվեց նաեւ Միլանի նորաձեւության շաբաթը, եւ ժամանակն է, որ FashionYan-ն անդրադառնա շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ցուցադրություններին:
Միլանի նորաձեւության շաբաթը բացվեց Gucci-ի` 2014 թվականի աշնանային հավաքածուի ցուցադրությամբ: 60-ականների ոճով, պաստելային նուրբ երանգներից մինչեւ սեւ, ու կենդանական նախշերով զգեստներ. ահա, թե ինչպիսին է հավաքածուն:
Հաջորդ ցուցադրությունը, որն ուզում եմ ներկայացնել, Prada-ի աշնանային հավաքածուն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել այսպես` գույների եւ նախշերի համարձակ համադրություն: Այս հավաքածուում իրար են խառնված ամենատարբեր ոճեր եւ տենդենցներ` աբստրակտ նախշեր, վառ գույներ, մորթի, մետաղագույն կաշի եւ այլն:
Moschino-ի նոր կրեատիվ տնօրենի առաջին ցուցադրությունը բավականին երկար դեռ կքննարկվի: Հավաքածուում ներկայացված էին McDonald’s-ի մատուցողուհիների, Սպունգ Բոբի եւ 90-ականների ոճով կերպարներ:
Roberto Cavalli-ի աշնանային հավաքածուն նույնպես նորանշանակ կրեատիվ տնօրենի առաջին աշխատանքն էր: Հավաքածուում գերիշխում էր մորթին՝ կարմիր, սեւ եւ բեժ: Ակնհայտ էր հատկապես կարմիրը, որն ասես կրակ լիներ եւ վառեր զգեստների փեշերը:
Հասանք իմ ամենասիրելի ապրանքանիշին` Dolce&Gabbana-ին: Իտալացի հանրահայտ զույգը այս անգամ մեզ տարավ հեքիաթային անտառ: Ոգեշնչվելով «Քնած գեղեցկուհին» եւ «Կարմիր գլխարկը» հեքիաթներից` նրանք ստեղծել էին հիրավի հեքիաթային հագուստ: Երկար-բարակ գրելու փոխարեն, առաջարկում եմ պարզապես դիտել դրանցից մի քանիսը: