Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Թադևոսյանը, ով Երևանի գրեթե բոլոր թատրոններում ունեցել է ներկայացումներ` «Իմ սիրելի թխահերը», «Կայսր», «Մեռնիլը որքան դժվար է», «Անավարտ դիմանկար», «Վերջ վերջապես» և այլն, վերջին շրջանում բեմերին չի երևում, փոխարենը` նրան տեսնում ենք էկրաններին: Այժմ նա նկարահանվում է «Հարազատ թշնամի» սերիալում, իսկ թատրոնում չի խաղում: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ` պարզելու` արդյոք նրան թատրոնում կտեսնե՞նք, թե՞ ոչ, ինչպես նաև անդրադարձել է հայկական սերիալին և ֆիլմին:
-Նշել եք, որ թատրոնում խաղալու ժամանակ չի մնում, քանի որ սերիալը խլում է ձեր ողջ
ժամանակը, ձեզ թատրոնում էլ չե՞նք տեսնի, կամ `ո՞ր դեպքում կտեսնենք:
-Իհարկե,կտեսնեք. ես չեմ պատրաստվում հրաժարվել թատրոնից: Այն իմ օդն է, որը չեմ կարող երկար չշնչել: Մարտից ես «Սիրահարված տաքսիստը» ներկայացումով կվերադառնամ Սունդուկյան թատրոնի բեմ, հանդես կգամ նաև Գյումրիում:
-Այսօր հայկական սերիալների թիվ մեկ խնդիրը ո՞րն է: Ըստ ձեզ, հայկական սերիալիդպրոցը կայացե՞լ է:
-Խնդիրն այն է, որ սերիալն ամեն օր հետաքրքրի և հանդիսատեսին երկար պահի էկրանի մոտ, գնա ժամանակի հետ և տա այսօրվա կերպարը: Սերիալը ժամանց է, որն իր մեջ կրում է թե´ լավը, թե´ վատը: Իսկ սերիալի դպրոցն իր կայացման ճանապարհին, կարելի է ասել, բավական լուրջ առաջընթաց է գրանցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



