Lurer.com-ը գրում է.

Հայաստանն անցյալ տարի 2012 թվականի համեմատ մոտ 11.6 տոկոսով ավելացրել է օծանելիքի և հարդարաջրի ներմուծումը: Ներկրված օծանելիքի մաքսային ընդհանուր արժեքը, սակայն, նվազել է մոտ 0.8 տոկոսով և հասել 9.79 միլիոն դոլարի: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարի մեր երկիր ներկրված օծանելիքը հիմնականում Շվեդիայից (24.8 տոննա) և Արաբական Միացյալ Էմիրություններից (20.4 տոննա) է: Նախորդ տարի Հայաստան օծանելիք է ներմուծվել նաև Ռուսաստանից (19.7 տոննա), Ֆրանսիայից (16.2 տոննա), Չինաստանից (14.6 տ.) և այլ երկրներից:

Նախորդ տարի օծանելիքի ներմուծման ծավալներն աճել են Շվեդիայից, Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից և նվազել՝ Ֆրանսիայից ու Չինաստանից:

2012 թվականին Հայաստան է ներմուծվել 96.9 տոննա օծանելիք, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է մոտ 9.87 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել