Ժամանակը անիմաստ վատնել նշանակում է անիմաստ ապրել:

ԱԺ բեգրաունդն էր մի ժամանակ լեցուն անիմաստ խոսակցություններով, հիմա որոշ պատգամավորներ այդ բեգրաունդը տեղափոխել են առաջին գիծ: Երեկ պատգամավորներից մեկը նախարարին դիմեց «Չաթլախ»-ով: Այդ բառից հետո սկսվեց «Չաթլախ» բառի ծագումնաբանության ուսումնասիրությունը: Գալուստ Սահակյանը իր մեկնաբանություններն էր տալիս, Ռուստամյանը իր տեսնակյունն էր հայտնում, և այսպես շարունակ: Փաստենք ԱԺ ամբիոնը որոշ մարդկանց համար դարձել է «Թոխմախի գերեզմաններ» կամ «Տեցի Կռուգ»:

Հաջորդ հարցը, որ տանջում էր մեր ԱԺ պատգամավորներին, դա տեսախցիկների տեղադրումն էր: Չեմ կարծում, որ կարելի է այդ հարցը այդքան քննարկել, որովհետև ինչ-որ լուրջ փոփոխությունների դա չի հանգելու, բայց դե մերոնց թեմա է պետք, որ մի քիչ զրուցեն:

Երեկ ԱԺ-ում չմոռացան նաև Ֆրեդի Մերկուրիին. մասնավորապես Էդուարդ Շարմազանովը խոսեց Ֆրեդիի բառերով՝ «SHOW MUST GO ON...»-ով: Գիտեք, ես նրա հետ կհամաձայնեմ, որովհետև ես վերը նշված դեպքերից ոչ մեկում քաղաքականություն չեմ տեսնում ու այդ բառերը տիպիկ բնութագիր են:

«Ազգի փրկիչ», ապոկալիպսիսի մասնագետ Լևոն Զուրաբյանը կրկին աղավնի էր խաղում, նա հոտնկայս ցանկանում էր հարգել այն ուկրաինացիների հիշատակը, ովքեր զոհվել էին բախումների ժամանակ: Պրն. Զուրաբյանը, եթե այդքան մարդասեր է, ուրեմն պետք է այս նախաձեռնությունը շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ պատգամավոր է: Եթե բրեյվիկները մարդ են սպանում, այդ դեպքում նույնպես պետք է Զուրաբյանը խնդրի, որ մեկ րոպե լռությամբ հարգեն զոհերի հիշատակը, հակառակ դեպքում ես այս քայլը կդիտեմ որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հերթական ստոր քայլ:

Հ.Գ.
ԱԺ-ում ազգի ամենացավոտ հարցերն էին փաստորեն տեսախցիկները ու «Չաթլախ» բառի տրանսկրիպցիան, իսկ գազի՞ թեման, դե այդ մասին էլ մի երկու բառ կողքից զրուցեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել