«Այն, ինչ տեղի ունեցավ, միանգամայն օրինաչափ և տրամաբանական է, որովհետև Յանուկովիչին վաղուց էին զգուշացնում՝ Ուկրաինայում չի կարելի կառավարել այնպես, ինչպես կառավարում են ՌԴ-ում»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական «Նովոստի» գործակալության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Ուկրաինայի վերջին իրադարձություններին։
Նրա խոսքերով՝ տեղի ունեցածը ոչ թե ՌԴ-ի, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունն է։ «Ուկրաինան Պուտինի անձնական պարտությունն էր, Պուտինի և իր վիրտուալ քաղաքականության պարտությունը»,- կարծիք է հայտնել Դուբնովը։
Իսկ հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Մայդանի հեղափոխությունը մեր տարածաշրջանի և Մաքսային/Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի վրա, վերլուծաբանը պատասխանել է. «Վախենամ, թե ՀՀ-ի համար կանխատեսումն այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև Հայաստանն արդեն մեկ անգամ պատասխանել է Ուկրաինայի սանձարձակության համար, որքան չի հաջողվել Ուկրաինայից ինչ-որ մի բան վերցնել, այնքան ուժեղացել է ճնշումը Հայաստանի վրա։ Ուստի կարծում եմ, որ այժմ կուժեղանա Ռուսաստանի ճնշումն այն գործընկերների վրա, որոնք մնացել են նրա հետ։ ՀՀ-ն ավելի շատ է ընկղմվելու ինտեգրացիոն նախագծերի մեջ, և ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ Հայաստանը չի կարողանա դրան դիմակայել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։