Esem.am-ը գրում է.
«Խաղ իմ կանոններով» ֆիլմն արդեն հասցրել է հայտնվել հասարակության ուշադրության կենտոնում. կատակերգության առաջնախաղը կկայանա մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնում: ESem.am-ը ներկայացրել է Մովսես Երեմյանի հետ զրույցը, որում նա ասել է, որ «Անիի հետ սիրային զույգի մարմնավորելն անկեղծացրել է ամեն ինչ...»: Այս անգամ խոսել ենք ֆիլմի գլխավոր դերակատարուհու՝ Անի Երանյանի հետ:

Այս ֆիլմն առաջին աշխատանքն էր, որում Անին ներգրավվեց հեռուստատեսային տևական դադարից հետո: «Ընկերներս որոշել էին ֆիլմ նկարել, ինձ ասացին՝ կօգնե՞ս մեզ, ես էլ, իհարկե, համաձայնեցի, ասացին՝ բայց մի պայմանով՝ գլխավոր դերասանուհին դու ես լինելու,- ասաց Անին՝ նշելով, որ այդ ժամանակ չի էլ իմացել, թե ինչ կերպար է մարմնավորելու: -Այդ ժամանակ դեռ սցենար չունեինք: Սովորաբար, ես մինչև չհասկանամ, թե ինչ սցենար է լինելու, ինչ անձնակազմ է աշխատելու, չեմ համաձայնում նկարահանվել, սակայն սա ընկերներիս առաջին գործն էր և, որպես լավ ընկեր, միանգամից համաձայնեցի»:

Դերասանուհին չի բացառում, որ ֆիլմը, որպես առաջին աշխատանք, գուցե քննադատվի: «Սովորաբար առաջին աշխատանքները քննադատվում են: Սակայն ես, և՛ որպես դերասանուհի, և՛ որպես ընկեր, փորձել եմ հնարավորն անել, որ ամեն բան լավ ստացվի,- ասաց Անին՝ նշելով, որ իր մասնակցությունն է ունեցել նաև աշխատանքային խմբի ձևավորման ընթացքին: -Տարբեր սցենարիստների աշխատանքներ ենք նայել: Վերջում կանգ առանք Անուշի հետ աշխատելու որոշման վրա, որովհետև նրա առաջարկն ավելի հետաքրքրեց մեզ: Նա կարողացավ միանգամից հասկանալ ու տալ այն, ինչ մենք էինք ցանկանում»:

«Խաղ իմ կանոններովը» մելոդրամա է, որի ընթացքում հանդիսատեսը ծիծաղելու առիթներ էլ շատ կունենա: Անի Երանյանի խոսքով՝ այս անգամ այլ կերպ է ներկայանալու...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



