1in.am-ը գրում է.
Մեր օրգանիզմում ճարպի երկու տեսակ կա՝ շագանակագույն «լավ» ճարպ և սպիտակ «վատ» ճարպ: Շագանակագույն ճարպը օրգանիզմին օգնում է ջերմություն արտադրել և բարձրացնում է նյութափոխանակությունը: Սակայն Ճապոնիայի Սիձուոկի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ «լավ» ճարպը պասսիվանում է, ինչն էլ հանգեցնում է գիրության:
Յուրաքանչյուր տարվա հետ ավելի ու ավելի է դժվարանում քաշ կորցնելը, քանի որ շագանակագույն ճարպը ավելի քիչ ջերմություն է արտադրում, իսկ դա նշանակում է, որ օրգանիզմն ավելի քիչ սպիտակ ճարպ է այրում:
Մշտական նորմալ քաշ ունենալու համար 45 տարեկանից բարձր մարդիկ պետք է օրեկան 200 կալորիայով ավելի քիչ ուտեն, քան ավելի երիտասարդները:
Ճապոնացի գիտնականները նաև մեթոդներ են մշակել, որի օգնությամբ հնարավոր կդառնա ակտիվացնել շագանակագույն ճարպը: Այս բացահայտումը կօգնի բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, սրտի հիվանդությունները, արյան բարձր ճնշումը և քաղցկեղի որոշ տեսակներ:



