168.am-ը գրում է.
Մոսկվայում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի հարազատներն օրերս լրատվամիջոնցներին հայնտել էին, որ մինչև մայիս ամիսը Հ. Հարությունյանը Հայաստանում կլինի: Նրանք հայտնել էին, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո նրան կտեղափոխեն Հայաստան և նա այստեղ կկրի պատիժը: 168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն ասաց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չկա. «Հրաչյա Հարությունյանի տեղափոխումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը, չեմ կարծում, որ կլինի մայիսին՝ նկատի ունենալով, որ հիմնական դատական նիստը դեռևս նշանակված չէ և անգամ չի եղել առաջին հիմնական դատական լսումը և դեռևս այն նշանակված չէ: Դրա համար մայիս ամիսը մի փոքր վաղ ժամկետ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



