Kinoashkharh.am-ը գրում է.
Զարմանալի է, որ Ջորդան Բելֆորտը մինչ օրս ողջ ու առողջ է: Ժամանակին նա օրական այնքան «դեղ» էր ներարկում իր մեջ, որ հերիք կլիներ, ասենք, մի հսկա փիղ տապալելու: Բայց արի ու տես, որ Բելֆորտը դեռ կանգուն է, ավելին՝ մի քանի ինքնակենսագրական ունի վերոնշյալ օրերի վերաբերյալ: Դրանց վրա հիմնված «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը (The Wolf of Wall Street, 2013) այդ անհոգ ժամանակների՝ 80-90-ականների մասին է, երբ Բելֆորտը Ուոլ սթրիթի մագնատներից էր, լողում էր փողի և թմրանյութերի մեջ, կանանց փոխում էր ձեռնոցների պես և թքած ուներ այն հազարավոր անձանց վրա, որոնք տուժում էին իր բրոքերային խաբեություններից:
Ֆիլմի ռեժիսորը՝ ամերիկյան կինոյի դասական Մարտին Սկորսեզեն, ներկայացման կարիք չունի: Ոճային առումով «Ուոլ սթրիթի գայլն» ամենից շատ հիշեցնում է 1990-ի «Լավ տղերքն» ու 1995-ի «Կազինոն», և որոշ քննադատներ արդեն իսկ շտապել են միավորել այս երեք ֆիլմերը թեմատիկ եռերգության մեջ: Երեքն էլ պատկերում են վերելքի ու անկման պատմություններ: Սակայն եթե նախկին ֆիլմերում ընչաքաղցության ու փառասիրության հորձանուտում հայտնված հանցագործ հերոսներն այնուամենայնիվ արժանանում էին հանդիսատեսի որոշ հարգանքին, ապա Բելֆորտն ուղղակի նողկալի է: Փաստորեն «Լավ տղերքի» ու «Կազինոյի» մաֆիոզներն ավելի համակրելի են, քան Ուոլ սթրիթի միլիոնատեր բրոքերը: Սկորսեզեի խոսքով՝ իր նպատակն էլ հենց դա էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ